Ջհանգիրյան, ուզում ես մի երիտասարդ աղջիկ դժբախտանա՞. Գագիկ Ջհանգիրյանը՝ Վազգեն Սարգսյանին ամուսնացնելու մասին

 

Այսօր՝ մարտի 5-ին,  Հայաստանի Ազգային հերոս, նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Եռաբլուրում խոսել է իր և Վազգեն Սարգսյանի հարաբերությունների մասին:

«Մեր հարաբերությունները շատ ջերմ էին և ընկերական: Իր նախաձեռնությունն էր, որ ես անցա զիվորական դատախազությունում աշխատանքի: Ես հոգեբանորեն պատրաստ չէի, բայց նա ասաց, որ բանակում կարգ ու կանոն հաստատելու ժամանակն է: Վազգենին մերժելը դժվար էր, և ես համաձայնեցի: Եվ ես կարծում եմ, որ դրանք կյանքիս ամենաերջանիկ տարիներն էին»,-նշում է նա:

Խոսելով Վազգեն Սարգսյանի անձնական կյանքի մասին՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ նրան բոլորն ուզում էին արդեն ամուսնացած տեսնել, նույնիսկ մի նագամ Վազգենի ծնողներն իրեն են դիմել, որ համոզի այդ հարցում։ «Երբ արդեն ստանձնել էր վարչապետի պաշտոնը ասացի, որ ժամանակն է ամուսնանալու, պետական պաշտոնյա է, տարբեր տեղեր է գնում, ուղեկցող է պետք, նա պատասխանեց՝  Ջհանգիրյա՞ն, ուզու՞մ ես մի երիտասարդ աղջիկ դժբախտանա»,-պատմեց Գագիկ Ջհանգիրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել