Աշակերտների առաջարկով ստեղծել ենք նախարարին կից աշակերտական խորհուրդ․ Արայիկ Հարությունյան

Մեր նախաձեռնող աշակերտների առաջարկով ստեղծել ենք նախարարին կից աշակերտական խորհուրդ, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի դարձնենք: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Խորհրդի կազմում լինելու են 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցում են դպրոցական և համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը, խնդիրների լուծմանը, կազմակերպում ու անցկացնում են միջոցառումներ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել