«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ը կվերանվանվի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան կառավարության հավանությանն է ներկայացրել «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 886-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակեր­պությունը կհանդիսանա «Փայտարվեստի թանգարան» պետական  ոչ առևտրային կազմակերպության  իրավահաջորդը, և  վերջինիս  իրավունքները և պարտականությունները նրան  կանցնեն փոխանցման  ակտին համապատասխան:

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրայինբ կազմակերպության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել