Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանված անհրաժեշտ պահանջները

Կրթության և գիտության նախարարը 2011 թվականի մարտի 30-ի հրամանով հաստատել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները:

Չափորոշիչը նորմատիվ է, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխայի զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են՝

2 ամսականից մինչև 1 տարեկան երեխաների զարգացման պայմաններն են. զարգացնող միջավայր, անվտանգության ապահովում, առողջության պահպանում,

1) խմբասենյակի տարածքում առկա են մանեժներ կամ այլ սարքավորումներ, որոնք ապահովում են երեխաների համար անվտանգություն,

2) տարածքում առկա է փափուկ հատակ` չորեքթաթ շարժվող երեխաների համար,

3) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` երեխաների նստակյաց խաղերի համար,

4)տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` երեխաների հենաշարժողական ակտիվության համար` ճոճանակ, ճոճաթոռ, շարժաթոռ,

5) տարածքում առկա են գունեղ նկարներ, խաղալիքներ` ինքնուրույն և մեծերի հետ գործունեության մեջ կիրառելու համար,

6) երեխաներն ապահովված են նյութերով, որոնք խթանում են ձեռքի շարժումների միջոցով գործողությունների կատարմանը,

7) փոքրիկների մահճակալների վերևի մասում տեղակայված են չխկչխկաններն այնպես, որպեսզի նրանց ձեռքը հասնի դրանց,

8) խմբում առկա են սյուժետային խաղալիքներ (մանկական կահույք, ամանեղեն և այլն),

9) առկա են մանկական երաժշտական գործիքներ, ձայնային հնչեղությամբ խաղալիքներ,

10) առկա են նկարազարդ գրքեր, գունավոր մատիտներ,

11) տարածքն ունի հնարավորություն` երաժշտության ներքո տեղաշարժվելու, խաղերի կազմակերպման, ինչպես նաև խաղալիքներից օգտվելու համար,

12) առկա են նվագարկիչ, մագնիտոֆոն և այլն:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 1-ից մինչև 3 տարեկան երեխայի զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են՝

Խմբասենյակում առկա են խաղային նյութեր երեխաների ճանաչողական զարգացման համար` խճանկար, մատրյոշկաներ, բուրգ, երկրաչափական տարբեր անցքերով աղյուսիկներ, բազմագույն խորանարդիկներ, գնդակներ, փոքրիկ մեքենաներ, գրքեր գունեղ նկարներով,

2) առկա են երեխաների սյուժետային խաղերի համար նյութեր. տիկնիկներ, տարբեր չափերի կենդանիներ, տիկնիկների, հագուստներ, խաղալիք կահույք տարբեր ձևերի և գույների կառուցողական նյութեր, խաղալիք-հեռախոսներ, դեկորացիաներ, խորանարդիկներ, փայտիկներ և այլն,

3) առկա են խաղային նյութեր և սարքավորումներ` երեխաների երաժշտական ունակությունների զարգացման համար,

4) առկա են նյութեր և սարքավորումներ` երեխաների ստեղծագործական գործունեության համար. ալբոմներ, թղթեր, վրձիններ, մատիտներ, ֆլոմաստերներ, պլաստիլին և այլն,

5) բոլոր նյութերը հասու և մատչելի են երեխաներին` աշխատելու համար. մատիտները սրված են, ֆլոմաստերները` թարմ, վրձինները` մաքուր,

6) առկա են խաղալիքներ` զբոսանքների ժամանակ խաղալու համար. փոքրիկ դույլեր, կաղապարներ, բահեր և այլն,

7) առկա են խաղեր և սարքավորումներ` քայլքի և այլ շարժումների համար,

8) տարածքում առկա է երեխաների համատեղ խաղերի համար առանձնացված տեղ,

9) բոլոր խաղալիքները, նյութերը երեխաների համար մատչելի տեղում են դրված,

10) տարածքը զարդարված է գունեղ նկարներով, ծաղիկներով, բույսերով,

11) խմբասենյակում առկա են դիդակտիկ նյութեր` երեխաների սենսորիկայի (մանր մկանների համակարգի), սյուժետային խաղերի զարգացման համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 3-ից մինչև 6 տարեկան երեխայի զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են՝

Հաստատությունում առկա լինեն` սարքավորումներ և դիդակտիկ միջոցներ երեխաների համակողմանի զարգացման համար,

2) տեսալսողական միջոցներ,

3) ալբոմներ, գեղարվեստական գրականություն և այլ նյութեր երեխաների տպավորությունները հարստացնելու համար,

4) ստեղծված են պայմաններ մարդու, պատմության, մշակույթի մասին երեխաների պատկերացումների զարգացման համար. խմբասենյակում առկա են`

դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, նկարների հավաքածուներ), տարբեր սյուժետային խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ` տարաբնույթ գործունեության ժամանակ երեխաների զարգացման համար.

5) խաղեր երեխաների ինտելեկտուալ զարգացման համար (դոմինո, շաշկի, շախմատ և այլն),

6) խաղալիքներ և սարքավորումներ սենսորային զարգացման համար,

7) դիտողական, նկարազարդ նյութեր,

8) պայմաններ երեխաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար,

9) պայմաններ երեխաների առողջության պահպանման և ամրապնդման համար,

10) բժշկական սարքավորումներ երեխաների բուժկանխարգելիչ միջոցառումների համար,

11) հատուկ տարածքներ երեխաների հետ տարվող շտկողական աշխատանքների համար (հոգեբանի, լոգոպեդի, այլ հատուկ մանկավարժի համար),

12) ստեղծված են պայմաններ երեխաների գեղարվեստագեղագիտական զարգացման համար,

13) հատուկ սարքավորումներ գեղարվեստական ստուդիայի համար,

14) տարածքի գեղագիտական ձևավորումներ` ուղղված երեխաների գեղարվեստական զարգացմանը (նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, երեխաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն),

16) ստեղծված են պայմաններ երեխաների թատերական գործունեության զարգացման համար,

17) կան օժանդակ հարմարություններ թատերական գործունեության կազմակերպման համար,

18) առկա են թատրոնների տարաբնույթ տեսակներ (ստվերային, ստվարաթղթային, սեղանային և այլն),

19) առկա են թատերական բեմականացումների համար ատրիբուտներ,

20) ստեղծված են պայմաններ երեխաների երաժշտական գործունեության զարգացման համար,

21) առկա է երաժշտական դահլիճ,

22) առկա են երաժշտական գործիքներ,

23) առկա են մանկական երաժշտական գործիքներ,

24) առկա են երաժշտադիդակտիկ խաղեր և պիտույքներ,

25) խմբասենյակում առկա են երաժշտական անկյուններ,

26) խմբասենյակում առկա են երաժշտական գործիքներ,

27) ստեղծված է երաժշտական միջավայր (երաժշտությունն ուղեկցվում է պարապմունքների, ռեժիմային պահերի ժամանակ).

28) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների կոնստրուկտիվ (կառուցողական) գործունեության զարգացման համար.

29) խմբասենյակներում առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր.

30) խմբերում առկա են տարբեր տիպի կոնստրուկտորներ՝ փայտե, մետաղական, պլաստմասսայի դետալների տարբեր միացումներով.

31) առկա են մոզաիկաներ, թանգրամներ, կտրվածքներով նկարներ.

32) առկա են բնական նյութեր գեղարվեստական կառուցումների համար.

33) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների էկոլոգիական կուլտուրայի զարգացման համար.

34) առկա են դիտողական պիտույքներ, պատկերազարդ նյութեր երեխաների էկոլոգիական կուլտուրայի զարգացման համար.

35) խմբասենյակում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր).

36) հաստատությունում խնամում և պահում են կենդանիներ, թռչուններ, ձկներ, կրիա և այլն.

37) հաստատությունում ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).

38) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).

39) հողամասում առկա է էկոլոգիական արահետ.

40) հաստատությունում ստեղծված են պայմաններ մարդու, պատմության, մշակույթի մասին երեխաների պատկերացումների զարգացման համար.

41) հաստատությունում առկա է անկյուն պետական խորհրդանիշների համար (դրոշ, զինանշան, օրհներգ, ՀՀ Սահմանադրություն).

42) առկա են ազգային, ժողովրդական կենցաղի առարկաների նմուշներ.

43) առկա են ազգային և այլազգի տարազներով տիկնիկներ.

44) առկա է գեղարվեստական համապատասխան գրականություն.

45) խմբասենյակում առկա են սեղանային տպագիր և դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, որոնք ծանոթացնում են երթևեկության կանոններին.

46) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների ֆիզիկական զարգացման համար.

47) առկա է մարզադահլիճ, դեկորատիվ կամ իսկական լողավազան.

48) առկա են երեխաների ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք.

49) բակում և տարածքում ստեղծված են պայմաններ երեխաների ֆիզիկական զարգացման համար.

50) ստեղծված են պայմաններ երեխաների մաթեմատիկական պատկերացումների ձևավորման համար.

51) առկա են ցուցադրական և բաշխիչ նյութեր հաշվի, քանակի, առարկաների մեծության և ձևերի վերաբերյալ երեխաների պատկերացումների զարգացման համար.

52) առկա են նյութեր և սարքավորումներ՝ թվի, մեծության մասին երեխաների պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ և այլն).

53) առկա են նյութեր երեխաների տարածական և ժամանակային պատկերացումների զարգացման համար (գրատախտակ, օրացույց, ժամացույց. ավազի, արևային ժամացույց և այլն).

54) համակարգչի առկայություն՝ համակարգչային խաղերով.

55) առկա են նյութեր և սարքավորումներ երեխաների փորձարարական աշխատանքների ցուցադրման համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).

56) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների խոսքի զարգացման համար.

57) առկա է մանկական գրադարան.

58) առկա են առանձին տարածքներ օտար լեզուների ուսուցման համար.

59) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար.

60) առկա են նկարների հավաքածուներ և սեղանային տպագիր խաղեր խոսքի զարգացման ուղղությամբ.

61) առկա է առանձին տարածք խաղերի համար.

62) բակում, հողամասում առկա են խաղային սարքավորումներ.

63) հաստատությունում առկա են խաղեր և խաղալիքներ տարբեր տեսակի խաղերի համար. սյուժետադերային, շարժուն, մարզական, դիդակտիկ և այլն.

64) խմբասենյակում առկա են նյութեր, որոնք կարող են հիմք ծառայել` որպես փոխարինիչ առարկաներ օգտագործելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել