Այսօր դիմեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեյրեշին՝ լրագրող Նանե Արզումանյանի և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի իրավական վեճը լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում է Արզումանյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։
«Թեև ինձ համար անհասկանալի է, թե պաշտպանության ինչպիսի միջոց և ինչ իրավական ընթացակարգով է ՄԱԿ-ը լուծելու այս խնդիրը, սակայն հիշեցնեմ, որ փոխխոսնակն էր իր խոսքում նշել, որ ուր ուզում ենք, այդ թվում նաև ՄԱԿ կարող ենք դիմել։ Փոխխոսնակի նշած բոլոր մարմիններին դիմելու ենք։ Դատարանում է արդեն գտնվում դատական հայցը։ Տեսնենք՝ ինչ կպատասխանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Հ․Գ․ Հանրային գործիչները իրենց հրապարակային խոսքում պետք է լինեն առավել զուսպ և թույլ չտան արտահայտություններ, որի համար ամոթից կարմրելու է ՀՀ-ն»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արզումանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ։ Նա, մասնավորապես, գրել էր․
«Հայցադիմումով պահանջել ենք հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել 100 ՀՀ դրամ։ Հայցը կապված է Նանե Արզումանյանին վիրավորելու հետ։ Ալեն Սիմոնյանը վիրավորել է Նանե Արզումանյանին եւ խախտել պաշտոնատար անձի հաստակաշիության միջազգային ստանդարտ կանոնները։ Հայցի մանրամասների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կհայտնեմ լրացուցիչ»։