Ryanair-ի Boeing-737 ինքնաթիռի սրահը հաշված վայրկյանների ընթացքում ծխով է լցվել

Ryanair ավիաընկերության Boeing-737-ի սրահը հաշված վայրկյանների ընթացքում ծխով է լցվել:

Այս մասին հայտնել է The Aviation Herald-ը:

Ինքնաթիռն իրականացնում էր Բուխարեստ-Լոնդոն թռիչքը: Ինքնաթիռը ժամանակին բարեհաջող հետ է վերադարձել օդանավակայան:

Ինքնաթիռում այդ պահին 169 մարդ է եղել, չվերթը հետաձգվել է մոտավորապես 8.5 ժամով:

Ինքնաթիռի անձնակազմը ենթադրում է, որ սրահի ծուխը պայմանավորված է եղել հակասառցապատման աշխատանքները սխալ իրականացնելով, այլ ոչ թե հրդեհի բռնկմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել