Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լուսանկարներ է հրապարակել, ուր երևում է, թե ինչ պայմաններում է կենդանիների մորթն արվում, եթե դա չի արվում սպանդանոցում։ «Սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգտագործելու է ողջ գործիքակազմը նկարներում ներկայացված իրավիճակը բացառելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

