Հենրիխ Մխիթարյանի ուղերձը՝ հայ ժողովրդին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 10.11.2020թ. հայտարարության վերաբերյալ

Իրավաբանների հայկական ասոցիացիան ՀՀ մասով ոչ իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, այսուհետ՝ Հայտարարություն, հետևյալ պատճառաբանությամբ՝

  1. «Միջազգային պայմանագրերի իրավունքի վերաբերյալ» Վիեննայի կոնվենցիայից և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքից բխում է, որ Հայտարարությունն, անկախ իր անվանումից, իր բովանդակությամբ հանդիսանում է միջազգային ռազմաքաղաքական պայմանագիր։ ՀՀ Սահմանադրության շրջանակում խնդրահարույց է ՀՀ վարչապետի՝ Հայտարարությունը ստորագրելու իրավասությունը, այդ թվում Արցախի ժողովրդի հիմնական իրավունքների անտեսումը, քանի որ Հայտարարությունը՝ որպես քաղաքական և ռազմական նշանակություն ունեցող փաստաթուղթ, պետք է վավերացվեր Ազգային ժողովի կողմից։ Ավելին, մինչև Ազգային ժողովի վավերացումը պետք էր ստանար Սահմանադրության համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական գնահատականը։
  2. Հայտարարությամբ փաստացի Լեռնային Ղարաբաղը (Արցախը) զրկվել է իր դիրքորոշումը հայտնելու իրավունքից, քանի որ վերջինս չի հանդիսացել Հայտարարության կողմ, ինչպես օրինակ 1994 և 1995 թվականներին եռակողմ ձևաչափով ստորագրած «Հրադադարի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին» ու «Կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագրերի դեպքում էր։
  3. Հայտարարությամբ անդրադարձ չի կատարվում հակամարտության խնդրո առարկային՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, և կրկին չեն նախատեսվում իրավական նախադրյալներ վերջինիս կարգավիճակի վերաբերյալ։ Նշյալն անխուսափելիորեն հանդիսանալու է այդ հարցի շուրջ ծագող նոր զինված հակամարտությունների պատճառ։
  4. Հայտարարությամբ նախատեսվում է 1991թ-ի հակամարտության ժամանակ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցած հարակից շրջանների տրամադրում Ադրբեջանին, որոնք անվտանգության բուֆերի դեր էին կատարել` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հրետակոծման հնարավորությունը: Հայտարարության տեքստում օգտագործված այնպիսի եզրույթների կիրառումը, ինչպես օրինակ «Հայաստանի կողմից վերադարձնել»-ն է, և ընդհանուր կոնտեքստի վերաբերյալ տեղեկություններ չներառելն ապագայում, ընդհուպ՝ շատ մոտ, կարող է մեկնաբանվել ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է նախապատրաստում՝ կապված Լեռնային Ղարաբաղում իր կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցման կապակցությամբ: Հայտարարությամբ ստեղծվում են իրավական նախադրյալներ, որով Հայաստանի Հանրապետությունը կարող է կրել պարտավորություն` Ադրբեջանի կողմից կրած հնարավոր նյութական վնասի համար:
  5. Ավելին, Հայտարարությամբ նախատեսվում է նաև այնպիսի տարածքների տրամադրում Ադրբեջանի Հանրապետությանը, որոնք մշտապես եղել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ներքո, օրինակ՝ Հադրութի շրջանը, Շուշիի շրջանի մի մասը` ներառյալ Շուշի քաղաքը, և երբեք էլ չեն հանդիսացել Ադրբեջանի տարածք, ըստ այդմ՝ չեն հանդիսացել նաև վերջին քսանվեց տարիների ընթացքում ընթացող բանակցությունների առարկա։
  6. Հայտարարությամբ չեն սահմանվում որևէ երաշխիքներ Ադրբեջանին տրամադրված վերոնշյալ տարածքներում բնակվող անձանց համար, որոնք կամ արդեն իսկ ստիպված են եղել տարհանվել, կամ՝ անխուսափելիորեն լքելու են իրենց բնակավայրերը Ադրբեջանի կողմից վարած հայատյաց քաղաքականության պատճառով, որն արդեն իսկ հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռով։ Այսինքն, Հայտարարության հետևանքով անուղղակիորեն խախտվում են միջազգայնորեն ճանաչված այն սկզբունքներն, ըստ որոնց տեղահանումն չպետք է իրականացվի տարհանված անձանց կյանքի, արժանապատվության, ազատության և անվտանգության իրավունքների ոտնահարմամբ։ Մասնավորապես, խաղաղապահ զորքերի տեղակայումը չի ընդգրկում Ադրբեջանին տրամադրող տարածքները, ինչը վտանգի տակ է դնում էթնիկ հայերի կյանքն ու անվտանգությունն այդ շրջաններում, նախատեսված են տարածքների տրամադրման, ըստ այդմ՝ անձանց տարհանման ոչ ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև սահմանված չեն երաշխիքներ վերջիններիս սեփականության իրավունքի և դրա փոխհատուցման վերաբերյալ։
  7. Միևնույն ժամանակ, Հայտարարությամբ անդրադարձ չի կատարվում 1991թ-ի պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից ամբողջությամբ զավթած Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանին և վերջինիս կողմից զավթած Մարտունու ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածներին, մինչդեռ հենց այդ շրջանների բնակիչներն էին ստիպված եղել այդ ժամանակ լքել իրենց բնակավայրերը և տեղափոխել Քարվաճառի շրջան։
  8. Հայտարարությամբ նաև շոշափվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որով Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև` Հայաստանի Հանրապետության տարածքի միջոցով: Ըստ էության, փոփոխվում են ՀՀ տարածքների սահմանները, այն ինչ, ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության համաձայն ՀՀ տարածքային ամբողջականության փոփոխմանը վերաբերող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի միայն հանրաքվեի միջոցով, որը տվյալ դեպքում չի իրականացվել։
  9. Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել Հայտարարության այն կետերի անվավեր ճանաչման ուղղությամբ, որոնք ուղղված չեն հրադադարի պահպանմանը, ռազմագերիների, ձերբակալվածների և մահացածների փոխանակմանը, Լաչինի միջանցքին և խաղաղապահ առաքելությանը։ Հավելենք, որ Հայասատնի Հանրապետությունը, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, որպես պայմանագրի անվավերության հիմք, իրավունք չի ունենա վկայակոչել այն հանգամանքը, որ իր համաձայնությունը արտահայտվել է իր ներպետական իրավունքի պայմանագիր կնքելու իրավասության վերաբերյալ այս կամ այն դրույթի խախտումով՝ բացառությամբ այն դեպքերի, եթե հաստատվի, որ այդ խախտումն ակնհայտ է, որի հավանականությունը գնահատվում է ցածր։
  10. Որպես լուծման միջանկյալ տարբերակ՝ առաջարկում ենք նախատեսել, որ Լեռնային Ղարաբաղի կողմից որևէ տարածք չի տրամադրվի Ադրբեջանին՝ նախքան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը և Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի, Հադրութի շրջանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների հատվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղին։
  11. Առաջարկում ենք նաև գործադրել միջազգային իրավական միջոցներ՝ ուղղված Ադրբեջանին, Թուրքիային և Ադրբեջանին զենք տրամադրած այլ երկրներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության 1965թ-ի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին», 1989թ-ի «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման մասին» և 1999թ-ի «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիաներով, 1907թ-ի «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» և 1954թ-ի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիաներով, 1949թ-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայով, 2005թ. Եվրոպայի խորհրդի «Ահաբեկչության կանխարգելման մասին» կոնվենցիայով և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սովորութային նորմերով նախատեսված կատարման համար։
  12. Կոչ ենք անում միջազգային կառույցներին, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հանձնակատարի գրասենյակին անհապաղ ցուցաբերել բազմակողմանի և լայնածավալ մարդասիրական օգնություն ՀՀ տարհանված անձանց՝ մինչև վերջիններիս կողմից Լեռնային Ղարաբաղ վերադարձի ապահովումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.11.2020թ.

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ  Հենրիխ Մխիթարյանի ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ․

«Իմ սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարցունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:

Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:

ՍիրոՎ, Հենո»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել