Կսահմանվեն չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը կառավարությանն է ներկայացրել  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների. ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգը հաստատելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ  չսպասարկված  ուղղություններ  կհամարվեն  այն  օդանավակայանները, որտեղ  ցանկացած  ավիաընկերության կողմից իրականացված  չվերթների  քանակը   միաժամանակ IATA ամառային  ժամանակահատվածում (մարտի  վերջին կիրակի օրվանից ներառյալ հոկտեմբերի  վերջին  շաբաթ  օրը)  չի  գերազանցում 14-ը և IATA ձմեռային  ժամանակահատվածում՝ (հոկտեմբերի   վերջին  կիրակի  օրվանից  ներառյալ  մարտի  վերջին   շաբաթ  օրը) 10-ը:

Ավիափոխադրողները  չվերթի  մեկնարկի  օրվանից IATA ամառային  և IATA ձմեռային  ժամանակահատվածում  կիրականացեն  առնվազն  շաբաթական  ոչ  պակաս 1 չվերթ  կամ համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ:

Ավիափոխադրողներին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրվող առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների հրամաններում առանձին կետով կնշվի ավիափոխադրողների՝ նախատեսվող պայմաններին բավարարելու հանգամանքը, չվերթերի հաճախականության պահանջները, չսպասարկվող ուղղության, տվյալ ուղղությամբ մեկնող ուղևորներին տրամադրվող արտոնության մասին՝ նշելով արտոնության տրամադրման սկիզբը և ավարտի ժամկետը: Տրամադրված թույլտվությունները, այդ թվում՝ ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության կհրապարկվեն կոմիտեի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել