Որքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում 2020 թվականի հունվարի 1-ից

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը կկազմի 68 հազար դրամ՝ գործող 55 հազարի փոխարեն։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին է ստորագրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Օրենքի ընդունմամբ՝ հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20% ավելի բարձր աշխատավարձ կստանա։ Այս մասին ավելի վաղ ասել է պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Ընդհանուր առմամբ՝  187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել