Դեկտեմբերին նախատեսվող 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույց

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբեր կամ հունիս ամիսներին: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:

Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները դեկտեմբերին կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր (թեստ)-24.12.2019թ.

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ)-25.12.2019թ.

«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)-26.12.2019թ.

Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ  հունիսին՝ քննաշրջանի  ընթացքում

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական  քննությունների համակարգով:

Սովորողի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, միևնույն առարկայից և՛միասնական, և՛  պետական ավարտական

քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է սովորողի  նախընտրած գնահատականը (միավորը):

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը պետք է գրավոր դիմեն հաստատության տնօրենին:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից:

12-րդ դասարանում անցկացվող Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ ուսհաստատության առարկայական մեթոդական միավորումները` նախարարության երաշխավորած դասագրքերի և նյութերի հիման վրա:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել