Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն, ենթադրաբար, տեսնելով որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում:
«Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով:
Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որեւէ խտրականություն»,-նշել է նա:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/11/74389627_10217174594742701_3256339501114458112_o.jpg)