Երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն, ենթադրաբար, տեսնելով որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում:

«Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով:

Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որեւէ խտրականություն»,-նշել  է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել