15․000 դոլարի կողոպուտը բացահայտվել է․ ոստիկանություն

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ հափշտակել էին մի տղամարդու դրամապանակը, որի մեջ եղել էր 15․000 դոլար ու 44․000 դրամ։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում ոստիկանները պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Հոկտեմբերի 27-ին Եղվարդի բնակիչ, 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվեց։

Բերման ենթարկվածը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Քննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել