Հայկ Մարությանը պարգևատրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի մասնաճյուղի տնօրենին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 9-ին որոշմամբ պարգևատրվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 16.09.2019թ. համար 33/01-18291 և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի 04.10.2019թ. համար 45/88105 գրությունները, ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի համար 604-Ն որոշման համար 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով.

1.Նուբարաշեն «Բ» թաղամասի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու համար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և քարտուղարության պետերի վրա:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել