Շարմ էլ Շեյխ-Երևան թռիչքը եգիպտական կողմից ուշացել է տեխնիկական խնդիրների պատճառով. Air Cairo Armenia

Air Cairo Armenia-ից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին առավոտյան 8։40 նախատեսված Շարմ էլ Շեյխ-Երևան թռիչքը եգիպտական կողմից ուշացել է տեխնիկական խնդիրների պատճառով։

«Քանի որ Շարմ էլ Շեյխից ժամանող ուղևորներն արդեն իսկ անցել են գրանցումը և գտնվել են օդանավակայանի անվտանգության գոտում, չեն կարողացել օդանավակայանից դուրս գալ։ Այս պահին ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերությունը հայկական կողմից, Air Cairo ավիաընկերությունը եգիպտական կողմից օպերատիվ աշխատում են կարգավորել առաջացած խնդիրը։

Այս ընթացքում բոլոր ուղևորների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ՝ նրանց տեղափոխելով հյուրանոց։ Ստեղծված խնդրի հետևանքով ուշացումով է իրականացվելու նաև Երևան – Շարմ էլ Շեյխ թռիչքը։

Հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք ավելի ուշ։

Թռիքչը՝ Շարմ էլ Շեյխ – Երևան նախատեսվում է այսօր՝ 16։00 Եգիպտոսի ժամանակով, իսկ Երևան – Շարմ էլ Շեյխ թռիչքը՝ 21։50 Հայաստանի ժամանակով։

Հայցում ենք բոլորի ներողամտությունը՝ անհարմարություն պատճառելու համար։

Բոլոր ավիաընկերություններում նմանատիպ ուշացումներ լինում են, որոնք արվում են ուղևորների առավել անվտանգ թռիչքն ապահովելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել