Ի՞նչ եք պատասխանելու քաղաքացիներին․ Համազասպ Դանիելյանը հորդորում է ԲՀԿ-ին չխուսափել պատասխանից՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ

Ազգային Ժողովում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:

Պատգամավոր  Համազասպ Դանիելյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ ազգային ժողովի երեք խմբակցությունները ազատ են որոշելու իրենց դիրքորոշումները, սակայն պետք է մի բան հիշել:

«Ունեք պատգամավորներ, որոնք միշտ ելույթ ունենալուց առաջ ասում են, որ իրենց ամեն օր բազմաթիվ  քաղաքացիներ են դիմում տարբեր հարցերով: Այսօր այս դահլիճում շատ կարևոր հարց է քննարկվում: Կարող եք համաձայն լինել, կամ համաձայն չլինել, բայց հարցին պատասխանելուց խոսափելը շատ հարցեր կառաջացնի հենց այն մարդկան առաջ ովքեր ձեզանից ակնկալելու են այս հարցի շուրջ», – նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել