Արդարադատության նախարարությունը հնարավորինս կարճ ժամկետներում կթարգմանի Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ բացատրական զեկույցը: Այս մասին, ի պատասխան Իրավաբան.net-ի հարցին, պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այսօր՝ օգոստոսի 1-ին՝ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային ամփոփիչ քննարկումից առաջ:
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ խորհրդի նախագահը՝ Վազգեն Մանուկյանը, դիմել է նախարարություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերանբերյալ բացատրական զեկույցը թարգմանելու խնդրանքով: