Ինչու՞ արդարադատության նախարարությունը չէր նախաձեռնել թարգմանել Սմաբուլյան կոնվենցիայի բացատրական զեկույցը

Արդարադատության նախարարությունը հնարավորինս կարճ ժամկետներում կթարգմանի Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ  բացատրական զեկույցը: Այս մասին, ի պատասխան Իրավաբան.net-ի հարցին, պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այսօր՝ օգոստոսի 1-ին՝ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային ամփոփիչ  քննարկումից առաջ:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ խորհրդի նախագահը՝ Վազգեն Մանուկյանը, դիմել է նախարարություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերանբերյալ  բացատրական զեկույցը թարգմանելու խնդրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել