Պորոշենկոն շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ

Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Meduza-ն։

«Ես հաջորդ ամսից թողնում եմ երկրի նախագահությունը: Ուկրաինացիների մեծամասնությունը որոշեց և ես ընդունում եմ այդ որոշումը», – ասել է Պորոշենկոն:

Ներկայիս նախագահը նաև նշել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:

Ըստ exit poll-ի հարցումների, Վլադիմիր Զելենսկին ստացել է քվեների 73 տոկոսը, Պորոշենկոն` մոտ 25 տոկոս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել