Մարտի 12-ին թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի` 2019 թվականի մարտի 12-ին՝ ժամը 01.00-ից 07.00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Նշված ժամանակահատվածում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել