Ազատամուտ համայնքի  ղեկավար Ժորա Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նոր ընտրություններ կանցկացվեն

Տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը որոշման նախագիծ է ներկաայցրել կառավարությանը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 9-ին նշանակել և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի  ղեկավար Ժորա Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ժորա Մարտիրոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:

Վերոնշյալ արձանագրությունը ՀՀ Տավուշի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի №26-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի հունիսի 9-ը: Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի  ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոնշյալ հանգամանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել