ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` փետրվարի 17-ին  ՀՀ 24 համայնքներում  սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով, հայտնում են ՔԿ-ից:

ՏԻՄ ընտրությունների օրը մարզային վարչությունների աշխատանքները կհամակարգի ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր  վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունը:

Առերևույթ ընտրական խախտում պարունակող նյութերը քննության առարկա կդարձվեն  Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում՝ ընտրական հանցագործությունների քննության մեջ մասնագիտացած քննիչների կողմից:

Նշենք, որ 2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել