ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝
կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին:
Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով: Իհարկե ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ-չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ: Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է: Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար: Շարժվում ենք առաջ: Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»: