Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ելնելով մասանվոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սկզբունքից, արգելում է ոստիկանության ծառայողներին, աջակցության կենտրոնի և ապաստարանի աշխատակիցներին հրապարակել ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ եղող անձանց գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:
Նշված անձիք, ապաստարանում գտնվողների մասին տեղեկատվություն հայտնելու դեպքում, ինչի մասին տեղեկացել են ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ, տուգանվում են սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից(200.000 դրամ) չորսհարյուրապատիկի(400.000 դրամ) չափով: