Ոստիկանությունում թափուր հաստիքներ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել. այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Տնտեսական վարչության գույքի և նյութական արժեքների ապահովման բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-555) ՀԱՐՑԱՇԱՐ
Բաժնի առաջատար մասնագետը իրականացնում է բաժնի գործառույթներից բխող աշխատանքները և պատասխանատու է դրանց ժամանակին և որակյալ կատարման համար: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի գործունեության կոնկրետ ոլորտի հաշվառման հետ կապված աշխատանքները, իրականացնում է աշխատավարձի համակարգչային ծրագրերի մուտքագրում, փոփոխությունների գրանցում, անձնական քարտերի ընդհանուր հաշվառում, մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթը կկայանա 15.02.2019թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• նշված պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տիրապետում է (կարդում է և կարող է բացատրվել) ռուսերեն լեզվին.
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը).
• քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ,
• տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի Հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 908-ն և 2005 թվականի մարտի 3-ի N 310-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.
• հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
• հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.
• հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
• հայտարարություն այն մասին, ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
• արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
• 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
• անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.02.2019 թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` 306 կամ 313 սենյակ:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130
Հեռ.` (011) 52-83-74 (ներքին 54-46), (010) 59-66-85 (ներքին 56-85), (010) 59-64-56 (ներքին 54-56)