ՀՀ պաշտպանության նախարարությունը 2018-ի դեկտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» բաց բաժնետիրական ընկերության հետ:
Նախարարությունն այս պայմանագրով ձեռք է բերել խորհրդանշական արծաթյա ոսկեպատ հուշամեդալների լրակազմ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/12/pn-19.png)
Պատվիրվել է հուշամեդալների 10 լրակազմ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 140 հազար դրամ է:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 400 հազար դրամ: