Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնական կայք-էջում ներդրվել է «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ» պատուհանը (http://harkadir.am/harcum/):
Դրա միջոցով պարտապան-ֆիզիկական անձը կարող է ստուգել իր վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունում հարուցված կատարողական վարույթ(ներ)ի առկայությունը՝ պատուհանում ներբեռնելով իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի 10-նիշանոց թիվը):