Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պաշտպանական կողմի՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասել է Վաչագան Ղազարյանի  պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նա նշեց, որ  5 մլն դրամից սկսած գրավ են առաջարկել, սակայն դա էական չէ, քանի դատարանը ինքն է որոշում:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ավելի ուշ՝ հուլիսի 24-ին, 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել