Մահացել է ռուս հայտնի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան

Մոսկվայում, դեկտեմբերի 8-ին, 92 տարեկան հասակում մահացել է իրավապաշտպան, Մոսկվայի հելսինկյան խմբի (MHG) նախագահ Լյուդմիլա Ալեքսեևան, հաղորդում է 5-tv.ru/ -ն:

Այս մասին ԶԼՄ-ներին հաղորդել է ՌԴ նախագահին առընթեր Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովը:

Լյուդմիլա Ալեքսեևան` ռուս հասարակական գործիչ է: Նա 20-րդ դարի 70-ականների կեսերին, Մոսկվայի հելսինկյան խմբի (MHG)հիմնադիրներից մեկն էր, իսկ 1996թ-ից կազմակերպության նախագահը: Մինչև 2008թ. եղել է Համառուսական քաղաքացիական կոնգրեսի երեքհամանախագահներից մեկը:

Ալեքսեևան գործունեությունը շարունակել է մինչև իր վերջին օրերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել