Փաստաբանների պալատն արժանացել է «Որակի երաշխիք 2018» մրցանակին

Փաստաբանների պալատն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Որակի Համաշխարհային Օրվա» կապակցությամբ կառավարման որակյալ համակարգերի ներդրման և արդյունավետ կիրառման համար արժանացել է «Որակի երաշխիք 2018թ․» մրցանակին: Այն ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հանձնել է Որակի Համառուսական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադի Վորոնինը:

Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատից:

Շնորհակալական խոսքում փաստաբանների պալատի նախագահը մասնավորապես նշել է․ ««Որակը հաջողություն է» խորագրի ներքո միջոցառման նպատակը նաև արտադրության և սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաև որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը, ինչը ողջունելի է:

Որակը սահմանում է ծառայության կամ արտադրանքի հատկությունների այն ամբողջությունը, որը տվյալ արտադրանքին կամ ծառայությանը հնարավորություն է տալիս բավարարելու խոստացված կամ ենթադրելի պահանջմունքները:

Հետևաբար, շատ կարևոր է ծառայության կամ արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված ցանկացած միջոցառում

Միջոցառմանը որակյալ ծառայությունների ու կառավարման համակարգերի ստանդարտների մասին ելույթներ են ունեցել Ռուսաստանի և Ավստրալիայի  փորձագետներ:

«Որակի Համաշխարհային Օրը (World Quality Day) ամենամյա միջոցառում էորն անց է կացվում աշխարհի շատերկրներում՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը (այս տարի՝ նոյեմբերի 17-ին): Այդ օրվա  նախաձեռնողն է ՈրակիԵվրոպական կազմակերպությունը (EOQ)՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿաջակցությամբՈրակիՀամաշխարհային օրը նշվել է դեռևս 1960 թվականիցսակայն պաշտոնապես այն հաստատվել է 1990 թվականին  ՄԱԿի կողմից: Վեց տարի անցՈրակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հինգշաբթինհայտարարեց Եվրոպական որակի շաբաթ:

Միջոցառումը կազմակերպվել է «Բիզնես Դիալոգ» ՓԲԸ և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից։ Մրցանակների են արժանացել նաև տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցող 10 այլ կազմակերպություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել