2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր 484 դատապարտյալ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 42
2. «Արթիկ» ՔԿՀ – 34
3. «Վանաձոր» ՔԿՀ – 14
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 54
5. «Գորիս» ՔԿՀ – 14
6. «Հրազդան» ՔԿՀ – 28
7. «Աբովյան» ՔԿՀ – 22
8. «Սևան» ՔԿՀ – 143
9. «Կոշ» ՔԿՀ – 54
10. «Արմավիր» ՔԿՀ – 60
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 484 դատապարտյալ: