Նախարարի հրամանով՝ ընկերությունը այլևս չի զբաղվի օղու ներմուծմամբ սեպտեմբերի 12-ից

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նոր հրաման է  ստորագրել, որով «ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «օղու ներմուծում»  գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվում է 2018 թվականի սեպտեմբերի 12-ից` համաձայն  ընկերության կողմից ներկայացված դիմումի:

Հրամանը ստորագրվել է սեպտեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին:

Նշենք, որ ընկերությունը Ռուսաստանի Դաշնության հայտնի ընկերություններից ներկրում է օղիներ, Լեհաստանից և Հոլանդիայից տարբեր ոգելից խմիչքներ և Գերմանիայից գարեջուր: Ընկերությունը հանդիսանում է մի շարք հանրահայտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել