Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նոր հրաման է ստորագրել, որով «ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «օղու ներմուծում» գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվում է 2018 թվականի սեպտեմբերի 12-ից` համաձայն ընկերության կողմից ներկայացված դիմումի:
Հրամանը ստորագրվել է սեպտեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին:
Նշենք, որ ընկերությունը Ռուսաստանի Դաշնության հայտնի ընկերություններից ներկրում է օղիներ, Լեհաստանից և Հոլանդիայից տարբեր ոգելից խմիչքներ և Գերմանիայից գարեջուր: Ընկերությունը հանդիսանում է մի շարք հանրահայտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: