Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկանում են ՀԱՊԿ պաշտոնական կայքից:
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։
Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին կայացած Մշտական խորհրդի նիստին՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»,- ասված է քարտուղարի հայտարարության մեջ։