ՔԿԾ հաղորդագրությունը` Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի վերաբերյալ։

«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում  հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել