«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են մի շարք իրավական երաշխիքներ արտակարգ իրավիճակների ժամանակ փրկարարական աշխատանքներին կամավոր հիմունքներով ընդգրկված փրկարարների համար: Մասնավորապես.
կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակների վայր մեկնելու ժամանակ ձևակերպում են արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման: Փրկարարական աշխատանքներ իրականացնելիս կամավոր փրկարարի առողջությանը, կյանքին հասցված վնասը հատուցվում է պետության կողմից, կամ նրան տրվում է ապահովագրական գումարը:
Լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար: Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցում է պետությունը ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափով: