Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին:
Օգտատերերից մեկը վարչապետին հարց ուղղեց նաև Շանթ Հարությունյանի ազատ արձակման վերաբերյալ:
«Ինչպես նախկինում կրկնել եմ, չեմ կարող պարզապես բացել բանտերի դռներն ու ազատ արձակել ներսում գտնվող մարդկանց… Շանթ Հարությունյանին այցելում են անգամ կառավարությունից, խնդրում իրավական հիմք ստեղծել, այսինքն՝ ստորագրել այդ փաստաթուղթը, որով նա կհայտնվի ազատության մեջ:
Ի դեպ, երբ 1999 թվականին, ես դատապարտվել էի պայմանական ազատազրկման, այդ պայմաններն ինձ ենթադրում էին, որ ես ժամանակ առ ժամանակ՝ ամիսը 1 անգամ պետք է ներկայանայի ու թուղթ ստորագրեի, ու ես ինչքան էլ աբսուրդ եմ համարել այդ պատիժն ու որոշումը, գնացել և ստորագրել եմ, հույս ունեմ Շանթ Հարությունյանն այդ կես քայլը կանի և այդ փաստաթուղթը կստորագրի ու կհայտնվի ազատության մեջ»-, նշեց Նիկոլ Փաշինյանը: