Այսօրվա կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության աշխատանքների 100 օրվա մասին.
«Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, որի ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը եւ տնետեսության բնականոն շարունակական զարգացումը»,- ասաց նա:
Նրա խոսքով, 100 օրվանից հետո թևակոխելու են բարեփոխումները ֆորսաժի ենթարկելու փուլ, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի եւ տնտեսության համար նոր շունչ բացվի, արագությունը բացվի, որպեսզի կարողանանք, նաեւ բյուջետային քննարկումների համատեքստում, արդեն շատ կոնկրետ հեռանկարներ եւ արդյունքներ արձանագրել»։