Մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության աշխատանքների 100 օրվա մասին

Այսօրվա կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության աշխատանքների 100 օրվա մասին.

«Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, որի ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի  բնականոն գործունեությունը եւ տնետեսության բնականոն շարունակական զարգացումը»,- ասաց նա:

Նրա խոսքով, 100 օրվանից հետո թևակոխելու են բարեփոխումները ֆորսաժի ենթարկելու փուլ, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը,  որպեսզի մեր երկրի եւ տնտեսության համար նոր շունչ բացվի, արագությունը բացվի, որպեսզի կարողանանք, նաեւ բյուջետային քննարկումների համատեքստում, արդեն  շատ կոնկրետ հեռանկարներ եւ արդյունքներ արձանագրել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել