Շահութահարկ վճարողների համար ծախս չէ խաղատների, շահումով խաղերի և (կամ) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության գծով կատարվող ծախսերը

Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝

  • սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.
  • այլ հարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները.
  • շահութահարկ վճարողի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.
  • այլ կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկ վճարողի՝ այդ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների դիմաց ստացվող մնացորդային գույքի արժեքի և բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.
  • համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին փոխանցված ապրանքները, նրա համար կատարված աշխատանքները և (կամ) նրան մատուցված ծառայությունները.
  • ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը.
  • պարտավորությունների, այդ թվում՝ արտարժույթով արտահայտված պարտավորությունների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը.
  • ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվում` անդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվին կատարված ծախսը, այլ նվազեցումը կամ առաջացած կորուստը.
  • հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, ինչպես նաև լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքները.
  • հարկ վճարողի լուծարման դեպքում միասնական հաշվին առկա՝ մինչև հազար դրամ գումարը.
  • ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը.
  • խաղատների, շահումով խաղերի և (կամ) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության գծով կատարվող ծախսերը.
  • ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել