Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ հիմնականում ստորագրել են ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները: Ստորագրողների մեջ կան նաև ՀՅԴ-ական պատգամավորներ. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Այդ դիմումով պատգամավորներն իրենց երաշխավորությունն են հայտնում, որ խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Վիկտոր Սողոմոնյանը, թեև պատգամավորների անուններ չներկայացրեց, սակայն ասաց, որ ստորագրել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու փոխնախագահները: