Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կպաշտպանի ևս մեկ փաստաբան՝ Հայկ Ալումյանը։
Նա ևս պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան: Դա նախատեսվում է օգոստոսի 6-ին:
«Ես ուղղակի իմ սեփական տեսակետն եմ ուզում ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ», – ասաց նա՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը: