Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից կատարված հանցագործությունների նախաքննությունը կկատարվի ՀՔԾ-ում. նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը։

Նախաքննությունը օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 149 (հրամանատարության հսկողությանը հանձնել), 150 (խափանման միջոցների բողոքարկում), 154.1( քաղաքացիական հայցի հարուցում, ապացուցում և լուծումը), 154.2 (Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառման թույլատրելիություն), 314.2 (Նկատողություն և դատական նիստերի դահլիճից), 314.3 (Դատական տուգանք կիրառումը), 310.1 (Դատական քննության հետաձգում) հոդվածներով քննությունը կկատարեն հատուկ քննչական ծառայության քննիչները:

Նախագծով սահմնվում է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են թվարկված պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել