Սոցիալական փաթեթը ՀՀ պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է՝ աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով:
ՆՊԱՏԱԿ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ
- Աշխատողի ամուսին
- Մինչև 27 տարեկան զավակներ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ
Սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ դրույքի կամ նորմալ աշխատաժամանակի համար սահմանված է
Սոցիալական փաթեթի սահմանաչափի հաշվարկ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
- Սոցիալական փաթեթի գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:
- Գումարն ունի կուտակային բնույթ:
- Բանկը սոցփաթեթի հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար, աշխատողին տրամադրում է սոցփաթեթի հաշվի վերաբերյալ տեղեկանք, հաշվին առկա դրական մնացորդի դիմաց վճարում է տոկոս`համաձայն կնքած պայմանագրի:
ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
- Աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ:
- Բանկից վերցնում է տեղեկանք և ներկայացնում այն իր աշխատանքի վայրի հաշվապահություն:
- Հաշվապահությունում լրացնում է դիմում և ամեն ամիս ստանում սոցիալական փաթեթի գումարները:
ԿԱՆԽԻԿԱՑՈՒՄ
ՓՈԽԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՆՇՎած ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ի՞նչ բժշկական ծառայություններ է ներառում պարտադիր կանԽարգելիչ բժշկական քննության փաթեթը
- Ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն՝ զարկերակային ճնշման պարտադիր չափումով և մարմնի զանգվածի որոշմամբ.
- տղամարդկանց համար ուռոլոգի (բացակայության դեպքում վիրաբույժի) խորհրդատվություն.
- կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն.
- կանանց համար կրծքագեղձի ֆիզիկալ զննում.
- արյան ընդհանուր հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով.
- խոլեստերինի որոշում արյան մեջ.
- էլեկտրասրտագրություն (ԷՍԳ).
- որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար` նաև կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն:
ՊԱՅՄԱՆՆԵՐ
2016 թվականից սկսած` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները` տվյալ և հաջորդ տարվա համար, ընդ որում, նշված ծառայություններից օգտվելու հնարավորությունն ակտիվանում է այն պահից, երբ էլեկտրոնային տվյալների շտեմարանում արձանագրվում է շահառուի բժշկական քննություն անցնելու փաստը: 2017 թվականից սկսած պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու վերաբերյալ տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով:
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար աշխատողի հիփոթեքային վարկի պայմանները պետք է համապատասխանեն §Ազգային հիփոթեքային ընկերություն¦ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք ներկայացված են այդ ընկերության կայքում`www.nmc.am:
ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սոցփաթեթում ընդգրկվում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետևյալ կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններըª
- բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր,
- նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր,
- Հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ՝ մասնագիտացված և հատուկ ծրագրերի):
Սոցիալական փաթեթի շրջանակներում հնարավոր է փոխանցում իրականացնել միայն վերոգրյալ կրթական ծրագրերի համար:
ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ են մտնում ՀՀ-ում և ԼՂՀ-ում գրանցված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական փաթեթի վերաբերյալ հարցերի կամ տեղեկատվություն ստանալու համար.
1.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք.
www.mlsa.am
2.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեի նախարարության թեժ գիծ.
(10) 56-53–54
3.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլ. փոստ.