Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենքով կարգավորվում են ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը:

Ազդարարը, սույն օրենքին համապատասխան, ունի պաշտպանության իրավունք: Ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:

Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:

Ազդարարը, որ հաղորդում է ներկայացրել, կամ որի հաղորդումն ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններ, ենթակա է պաշտպանության Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Յուրաքանչյուր պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը միտված է անձին ազդարարման կամ ազդարարի պաշտպանության իրավունքից զրկելուն կամ այն սահմանափակելուն, առ ոչինչ է:

Ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ:

Իրազեկման աղբյուրը՝ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենք 10-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել