Այսօր՝ հուլիսի 16-ին Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ պետք է ընտրեր քաղաքապետին։ Սակայն, արտահերթ նիստին ավագանու անդամներից ներկա էին միայն 5-ը` «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամները, ավագանու անկախ անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
«Համաձայն Երևանի կանոնակարգ իրավական ակտի 114-րդ կետի որկրորդ մասին, եթե քվորում չկա, ապա նիստը վարողը հայտարարում է ընդմիջում, որից հետո, եթե դարձյալ քվորում չի ապահովվում, ապա նիստը համարավում է չկայացած։ Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստի քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»,-հայտարարեց նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։