Ինչպե՞ս է սահմանվում պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ստանալու կարգը

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, պետական և ծառայողական գաղտնիքին առնչվել կարող են`

  • ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` կամավորության հիման վրա.
  • բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու համար քաղաքացիները պարտավոր են ունենալ դրա իրավունքը, որը տրվում է քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, լիազորված մարմինների կողմից, իրենց նկատմամբ ստուգողական միջոցառումներ անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց հետ աշխատանքային պարտավորագիրը կնքելու միջոցով:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան սահմանվում են պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու երեք ձևի թույլտվություն`

  • ա) հատուկ կարևորության տեղեկություններին.
  • բ) հույժ գաղտնի տեղեկություններին.
  • գ) գաղտնի տեղեկություններին:

Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:

Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց առնչվելու թույլտվության ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել