Անհայտ կորած տղամարդը հայտնաբերվեց

Հունիսի 29-ին հաղորդվել էր 1961 թ. ծնված Գագիկ Հարությունյանի անհայտ կորելու մասին, հայտնում են ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 4-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ հունիսի 22-ից մինչև հուլիսի 4-ի ժամը 19.00-ն գտնվել է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում, որտեղ կատարել է խոտհնձի աշխատանքներ և բնակվել նույն դաշտում գտնվող վագոն տնակում: Իր գտնվելու վայրի մասին չի հայտնել ընտանիքի անդամներին, քանի որ բջջային հեռախոս չի ունեցել, հարազատների հեռախոսահամարները չի մտապահել և չի մտածել, որ նրանք կանհանգստանան ու կդիմեն ոստիկանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել