Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի №87 շենքի հարևանությամբ գործող հետիոտնային անցումը ս.թ. հուլիսի 1-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով: